Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետն ու կոմունալ բաժնի պետը


Այսօր աշխատավայրից ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը:Տեղեկությունը հաստատեցին քաղաքապետարանից:

«Ազատության» տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետի պարտակությունները կատարող Առաքելյանն ու Չադրյանը ձերբակալվել են հոկտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին. «Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել է»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG