Ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում մեկնարկել է Արշակ արքեպիսկոպոսի կալանքի միջնորդության քննությունը։
Այն քննում է դատավոր Մասիս Մելքոնյանը, որն արդեն մի քանի անգամ աղմկահարույց գործերով կալանքի որոշումներ է կայացրել։ Նիստից առաջ փաստաբանները հայտնեցին, որ առանձնապես անկալիքներ չունեն, Արշակ սրբազանը պատրաստ է միանալ կալանավորված մյուս բարձրաստիճան հոգևորականներին, պնդում են, թե այս գործի մեջ իրավագիտություն չկա:
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու մեջ: Խոսքը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիայի մասին է: Փաստաբաններն «անհեթեթ» էին համարել 7 տարվա վաղեմության մեղադրանքը։