Ոչ իշխանական ուժերը կրկին տապալեցին արտահերթ նիստը
Հինգշաբթի առավոտյան խորհրդարանի արտահերթ նիստը կրկին տապալվեց: Այս անգամ ոչ իշխանական ուժերը միտումնավոր չգրանցվեցին, ինչի պատճառով քվորում չեղավ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գրանցման երկու փորձ կատարեց, բայց միևնույն է՝ քվորումի համար անհրաժեշտ 66 ձայնի փոխարեն հազիվ 63 ձայն ապահովվեց:
Արխիվ
-
Դեկտեմբեր 04, 2025«Աղքատությունն ընտրությո՞ւն է». պաշտոնական տվյալները ցույց են տալիս հակառակը