«Ազատության» հարցերին՝ որտեղ են գրանցված և ինչպես են ստացել ժամանակավոր բնակության փաստաթղթերը, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածները չէին կարողանում պատասխանել:
Երկրի նախագահ Սերժ Սարգսյանը և նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկել են նույն՝ թիվ 9/11 ընտրատեղամասում:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ ապագա Սահմանադրությամբ Հայաստանի անվտանգությունը երաշխավորված է։
Քաղաքացիական հասարակությունը hanraqve.com կայքի միջոցով մտադիր է ուժեղացնել վերահսկողությունը հանրաքվեի նկատմամբ՝ հատկապես Հայաստանից բացակայողների կամ ընտրատեղամաս չգնացածներ փոխարեն քվեարկությունները կանխելու նպատակով:
«Այդ հարցը լուծելը արդեն իսկ բարդ խնդիր է, որովհետև տնտեսության զարգացման, աշխարհաքաղաքական երևույթները, ֆինանսական․․․ բոլոր այդ հարցերի լուծումը: Մենք պետք է կարողանանք այս ճգնաժամին դիմակայել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գագիկ Խաչատրյանը:
Հովհաննես Սահակյանը ընդդիմությանը հորդորում է օգտվել իշխանության ընձեռած հնարավորությունից։
Որոշումը կհրապարակվի ԱԺ առաջիկա նիստում։
Սահմանադրական փոփոխությունները պաշտպանող խմբակցությունները 30 անգամ ավելի գումար են ծախսել քարոզարշավի վրա, քան դրանք մերժողները:
Իրականում, Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի խոսքով, հեռուսաեթերից գրեթե դուրս են մնում ոչ խորհրդարանական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը:
Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով, ՀՅԴ-ի համար դատապարտելի են առանձին բացասական դրսևորումները «քարոզարշավի ողջ գործընթացին վերագրելն ու հանրաքվեն սևացնելու փորձերը»:
Էդուարդ Շարմազանովը անլուրջ է համարում նման հայտարարությունները։
Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ), ըստ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՀՀԿ), հայ գործարարները լուրջ խնդիրների են բախվում:
«Ազատությունը» 2016 թվականի բյուջեի նախագծի շուրջ զրուցել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ:
Ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանի համոզմամբ, մինչդեռ, ներկայացված նախագիծը «մսխող բյուջե է»:
Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարց ուղղելուց առաջ հայտարարեց՝ իրենց կասկածները, որ վարչապետն ու կառավարության անդամներն իրենց վարչական լծակները չարաշահելու են «այո»-ի քարոզարշավի օգտին, հաստատվել են:
Ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը (ՀԱԿ) ասաց, թե կառավարությունն այս անգամ բյուջեի նախագծում ազնիվ է՝ խոստովանում է, որ հաջորդ տարի Հայաստանն աղքատանալու է:
«Տվյալ գործողությունն անհետևանք չի մնալու, մեղավորները պատժվելու են»,- հայտարարում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
74 կողմ, 13 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր ընդունեց նույնականացման քարտերով քվեարկելու հնարավորություն տվող օրինագիծը, որը վերջին շրջանում բուռն քննարկումներ էր հարուցել:
Ընդդիմությունը պնդում է, որ օրինագծում կատարված փոփոխությունները վերահսկողական որևէ նոր մեխանիզմ չեն ավելացրել։
Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի երևանյան այցը կապված էր առաջին հերթին Սիրիայի հետ:
Բեռնել ավելին