Մի քանի ժամ տևած թեժ քննարկումից հետո Ընտրական օրենսգրքի վիճահարույց նախագիծն այսօր խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և հաջորդ շաբաթ կմտնի լիագումար նիստ:
Լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել իրավիճակը ղարաբաղյան շփման գծում, քննարկել ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնից Միհրան Պողոսյանի հրաժարականի թեման, անդրադառնում են ԵԽԽՎ-ում ծավալվող իրադարձություններին:
Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովում 2015 թվականի հաշվետվությունը դարձյալ քննարկվեց Վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանի բացակայությամբ:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու կասկածանքով ձերբակալված երևանաբնակ 32-ամյա Հովհաննես Մուրադյանի հայրը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե որդին տառապում է շիզոֆրենիայով:
Նիստը սկսվեց լռության րոպեով՝ ի հիշատակ Ղարաբաղում զոհված զինծառայողների:
Ըստ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի, այս պայմաններում խիստ կարևոր են դառնում ներքին փոփոխությունները՝ միտված Հայաստանի ու Ղարաբաղի ուժեղացմանը:
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի վաղը Մոսկվայում կայանալիք Եվրասիական միության վարչապետերի նիստին:
Առայժմ պաշտոնապես չի հստակեցվում, թե որտեղ է կայանալու Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովը՝ Երևանո՞ւմ, ինչպես ծրագրված է, թե՞ Մոսկվայում, ինչպես առաջարկել է Ղազախստանը:
Ազգային ժողովը 98 կողմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փոփոխությունները, որոնք զենք կրելու իրավունք են տալիս կարևոր օբեյկտները պաշտպանող քաղպաշտպանության ստորաբաժանումներին:
Զոհերի թվի մասին նոր տվյալներ դեռ չեն հաղորդվում։
Հայաստանի ընդդիմադիր ուժերը հայտարարում են՝ չնայած ներքին տարաձայնություններին, արտաքին վտանգին դիմագրավելու հարցում միասնական են:
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ընդդիմադիր պատգամավոր Թևան Պողոսյանի օրինագծին՝ սահմանամերձ համայնքների բնակիչների համար տեղում կանխարգելիչ բժշկական քննություն կազմակերպելու մասին:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր դրական եզրակացությամբ խորհրդարանի լիագումար նիստ ուղարկեց ընդհանուր առմամբ 61 միլիոն դոլարի վարկային 2 համաձայնագրերը:
Հանձնաժողովը մի քանի րոպեով դահլիճից դուրս հրավիրեց կանանց, որպեսզի «վերարտադրեն» այն արտահայտությունը, որ Մհեր Սեդրակյանն արել էր Ազգային ժողովի միջանցքում:
Ոլորտի մասնագետների պնդմամբ, թռչնամսի արտադրությունը ծանր վիճակի մեջ հայտնվեց հատկապես Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո:
«Նոր Հայաստանը»-ը Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու հարցում հույսեր չի կապում իրավական գործընթացների հետ։
Իշխանությունը դեմ է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակմանը
«Ազատության» հետ զրույցներում իրանցիներն ասում էին, որ Հայաստանը «գեղեցիկ ու հանգիստ երկիր է», և տոնի օրերին այստեղ համերգներով հանդես են գալիս իրենց սիրելի երգիչները:
Ինչպես ՊՆ խոսնակը, այնպես էլ ռազմական փորձագետը նշում են, որ դրանում զգալի անճշտություններ կան:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, Սահմանադրության մեջ չկա կետ, որն արգելի տեղեկություն ստանալ ընտրության մասնակցած մարդկանց մասին։
Բեռնել ավելին