Կարեն Անդրեասյանը եկող շաբաթ Լոնդոնում Fieldfisher LLP-ի հետ կմշակի TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթը

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյան, արխիվ

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դեկտեմբերի 8-12-ը գործուղվում է Լոնդոն՝ TRIPP նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքները Fieldfisher LLP իրավաբանական ընկերության հետ իրականացնելու նպատակով:

Վարչապետի որոշմամբ, որը հրապարակված է Կառավարության e-gov.am կայքում, Միացյալ Թագավորությունից Անդրեասյանը կմեկնի Հաագա՝ դեկտեմբերի 15-18-ը Միջազգային արդարադատության դատարանում քննվող երկու գործերի շրջանակներում ընթացակարգային հարցերի վերաբերյալ տեսակետները ներկայացնելու նպատակով:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները պետք է ներկայացնի վարչապետի աշխատակազմ և Արտաքին գործերի նախարարություն:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանում կա «Խաղաղության խաչմերուկ», TRIPP-ը, այլ տերմինաբանություն վերաբերելի չէ. ՓաշինյանՍտեղծվել են հայ-ամերիկյան աշխատանքային խմբերը. կղեկավարի Սոնատա ՔալթերըԵրևանն ու Վաշինգտոնը քննարկում են TRIPP ուղու կառուցման իրավունքի երկու սցենար՝ 99 և 49 տարի. ՓաշինյանՄիրզոյան. TRIPP-ի տեխնիկական լուծումներն ամերիկյան կողմի հետ դեռ պետք է հստակեցվենTRIPP-ի մասով գործակցությունը միայն ԱՄՆ-ի հետ է. էկոնոմիկայի նախարար