«Համահայկական ճակատ»-ի վստահված անձը պնդում է՝ քաղաքացուն ուղղորդել են քվեարկել Արգիշտի Մեխակյանի օգտին

«Համահայկական ճակատ» կուսակցության վստահված անձը՝ Ռուզաննա Ստեփանյանը, պնդում է, որ ինչ-որ անձ քաղաքացուն ուղղորդել է, որ նա «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արգիշտի Մեխակյանի օգտին քվեարկի: Վստահված անձը, սակայն, ասաց, թե չի հասցրել տեսագրել միջադեպը:

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ահազանգի վերաբերյալ արձանագրություն է կազմվել: Ըստ նրա՝ վստահված անձի ներկայացրած միջադեպը ընտրատեղամասում տեղի չի ունեցել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ոստիկանությունը ժամը 12-ի դրությամբ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացել է 4 ահազանգ«Հայրենիք»-ի վստահված անձը պնդում է` ՔՊ վստահված անձը ընտրատեղամասում քաղաքացիների ցուցակ է ունեցել, վերջինս հերքում է